Մասնագիտության ընտրությունը չպետք է լինի պատահական
Career Compass-ը օգնում է դեռահասներին և երիտասարդներին բացահայտել իրենց հետաքրքրություններն, ուժեղ կողմերը և դրանց հիման վրա ընտրել ապագայի իրատեսական և գիտակցված մասնագիտական ուղի։

Հնարավո՞ր է սա Ձեզ ծանոթ լինի
Ձեր երեխան ասում է՝ «չգիտեմ ինչ եմ ուզում»
Ունի շատ տարբեր հետաքրքրություններ, բայց չի կողմնորոշվում
Ընտրում է մասնագիտություն ընկերների, բարեկամների կամ պատահական ազդեցությունների հիման վրա
Դուք վախենում եք, որ սխալ ընտրության հետևանքով նա տարիներ կկորցնի
Մասնագիտության ընտրությունը պարզապես որոշում չէ։ Այն ազդում է կրթության, ինքնավստահության և ապագա կյանքի վրա։
Ինչպես է իրականացվում մասնագիտական կողմնորոշումը

Մենք համադրում ենք
- ինքնաճանաչում (հետաքրքրություններ և կարողություններ)
- մասնագիտական ուղղությունների ուսումնասիրություն
- աշխատաշուկայի իրատեսական պատկեր
Կիրառում ենք տարբեր մեթոդներ
- թեստեր
- խաղեր
- ստեղծագործական վարժություններ
- զրույց և դիտարկում
Մենք բացահայտում ենք երեխայի անհատական ներուժը և կապում այն իրական մասնագիտությունների հետ։
Ծրագրի ավարտին
Ձեր երեխան կունենա
- Անհատական կարիերայի պրոֆիլ
- 2–3 հիմնավորված մասնագիտական ուղղություն
- Կարիերայի ճանապարհային քարտեզ
- Հետագա քայլերի հստակ պլան
- Վստահություն իր ընտրության մեջ
Իսկ Դուք կունենաք
- Հանգստություն
- Վստահություն
- Համոզվածություն, որ ընտրությունը պատահական չէ
Մեր ծրագրերը
Չգիտե՞ք որտեղից սկսել
Անցեք մեր օնլայն մասնագիտական կողմնորոշման ծրագիրը և պարզեք ձեզ համապատասխան 2–3 մասնագիտական ուղղությունները։
Ծրագիրը ներառում է
2 մասնագիտական թեստ
հետաքրքրությունների և կարողությունների բացահայտում
օնլայն խորհրդատվություն
2 ժամ անհատական օնլայն հանդիպում մասնագետի հետ
Անհատական պրոֆիլ / նկարագիր
3 էջանոց վերլուծություն՝ թեստերի արդյունքներ, առաջարկվող ուղղություններ և հետագա քայլեր