Մեր մասին

Career Compass — մասնագիտական կողմնորոշման կենտրոն
Career Compass-ը ստեղծվել է օգնելու դեռահասներին և երիտասարդներին կատարել իրենց կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը՝ մասնագիտության ընտրությունը։ Ծրագրի միջոցով մենք բացահայտում ենք երեխայի ուժեղ կողմերը, հետաքրքրությունները, համադրում ենք դրանք շուկայում պահանջված մասնագիտությունների հետ և առաջարկում համապատասխան ուղղություններ։ Մենք աշխատում ենք դպրոցականների, (իրենց ծնողների) և երիտասարդների հետ՝ աջակցելով նրանց մասնագիտական ճանապարհի կարևոր փուլերում։

Մեր առաքելությունը

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ ունի եզակի տաղանդ և կարողություններ։ Մեր նպատակն է օգնել նրանց բացահայտել այդ ուժեղ կողմերը և կառուցել իրենց հնարավորություններին համապատասխան մասնագիտական ուղի։
Մենք այստեղ ենք, որպեսզի մասնագիտության ընտրությունը դառնա ոչ թե պատահական, այլ գիտակցված և վստահ քայլ դեպի ապագա։

Մեր արժեքները

Անհատական մոտեցում

Յուրաքանչյուր երիտասարդ ունի իր հետաքրքրությունները, մտածելակերպը և ներուժը։ Մենք աշխատում ենք անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակցի առանձնահատկությունները։

Հոգատարություն

Մենք հասկանում ենք, որ մասնագիտության ընտրությունը կարող է լինել դժվար և պատասխանատու փուլ։ Այդ պատճառով կարևորում ենք վստահության մթնոլորտը և աջակցությունը ամբողջ գործընթացի ընթացքում։

Պրոֆեսիոնալ մոտեցում

Մեր աշխատանքը հիմնված է կառուցվածքային մեթոդների և մասնագիտական փորձի վրա՝ ապահովելու առավել արդյունավետ արդյունք